«Անհասկանալի էր Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին»․ ՀՀ նախագահ

Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952-ին։ Թուրքիայի երրորդ բանակային կորպուսը օպերատիվ տեսակետից ենթակա է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, այս կորպուսում Թուրքիայի ամենաընտիր զորամասերն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին։
Նշվում է, որ նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին:
Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին։
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է 44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորում է քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում:
Միրզոյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ խոսել է 44–օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցությունից
Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952-ին։ Թուրքիայի երրորդ բանակային կորպուսը օպերատիվ տեսակետից ենթակա է ՆԱՏՕ-ի հրամանատարությանը, այս կորպուսում Թուրքիայի ամենաընտիր զորամասերն են։
Այսօր ավելի վաղ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը նույնպես բարձրացրել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի՝ Արցախյան պատերազմում մասնակցության հարցը։