Սարսափելի հրդեհ է բռնկվել Սամարայի բնակելի շենքերից մեկում. կա զոհ, 45 մարդու տարհանել են

Կրակն արդեն հաջողվել է տեղայնացնել 250 քառակուսի մետր տարածքում։
Sputnik
Սարսափելի հրդեհ է բռնկվել Սամարայի բազմահարկ բնակելի շենքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ Սամարայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 13.58-ին (համընկնում է երևանյան ժամի հետ), ահազանգ է ստացվել հրդեհի մասին:
Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Նովո-Սադովայա փողոցում գտնվող 9-հարկանի շենքի 7-րդ հարկի բնակարանում:
Տյումենում խոշոր հրդեհ է բռնկվել բարձրահարկ շենքում. ամեն ինչ սկսվել է տանիքից
Այրվել են վեցերորդից իններորդ հարկի պատշգամբները։ Մահացել է մեկ մարդ (1970 թ. ծնված)։ Հրշեջ-փրկարարները 45 մարդու են տարհանել։
Մոսկվայի ժամանակով ժամը 15:34-ին կրակը տեղայնացվել է 250 քառակուսի մետր տարածքում։
Հրշեջներն աշխատում մեծ ռիսկայնության պայմաններում։