Սամուել Սևյանը դարձել է ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալակիր

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը դարձել է ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սենտ Լյուսիում անցկացված ԱՄՆ շախմատի առաջնությունում 11 տուրից հետո 6.5 միավոր հավաքած Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն որոշեցին չեմպիոնին թայ-բրեյքում։
Հաղթող դարձավ Ուեսլի Սոն, երկրորդը Կարուանան է, իսկ Սևյանը եզրափակեց եռյակը: Առաջին տեղի համար Սոն ստացավ 50 հազար ԱՄՆ դոլար, իսկ Կարուանան և Սևյանը` 30-ական հազար դոլար:
Հայ դատապարտյալները մասնակցում են «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջնությանը
Ամերիկացի հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն է։ Նա նաև պատմության մեջ ամենաերիտասարդ վարպետներից է՝ այդ կոչումը նվաճելով 8 տարեկանում։
13 տարեկանում Սևյանի վարկանիշն անցավ 2500-ը, ու նա գրոսմայստեր դարձավ։
Նրա առաջին մարզիչը միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն է։