Երևան-Գյումրի ճանապարհին «ԳԱԶել» է շրջվել. կա առնվազն 5 զոհ ու 9 տուժած

Երևան-Գյումրի ճանապարհին «ԳԱԶել» է շրջվել
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոցիստեռն է գլորվել ձորը. ղեկին եղել է Իրանի քաղաքացի
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ։
***
Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ կա 6 զոհ և 9 տուժած։