Ջերմաստիճանը կհասնի -4–ի. Գագիկ Սուրենյանի գրառումը դուր չի եկել ոմանց

Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը ոչ այնքան հաճելի կանխատեսում է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արարատյան դաշտում ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և22-ի լույս23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև-1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Սուրենյանի գրառմանը, ինչպես միշտ, հաջորդել են բազմաթիվ մեկնաբանությունները։
Ով և ինչպես կարող է այցելել Արցախ և հասնել Ամարաս
«Արև, արև ու էլի արև ենք ուզում։ Յախք, էլի ցուրտ, էլի ձմեռ, էլի ձյուն։ Է՜, Սուրենյան ջան, շատ համարեցիր էլի էս մի քանի տաք օրը»,– գրել են օգտատերերը։
Նշենք, որ այսօր կեսօրին Արմավիրում +17-ից +20 աստիճան է եղել։
ՀՀ մի շարք հատվածներում ծառերը ծաղկել են. Գագիկ Սուրենյանի գրառումը ֆլեշմոբի է վերածվել