Արցախի նախագահը Թաղավարդում քննարկել է տեղահանված բնակիչներին բնակարանով ապահովելու հարցը

ԱՀ նախագահը տեղում քննարկել է հրատապ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև զարգացման ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական ու բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին: Տեղեկությունը հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
«Հարությունյանը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը։ Խոսվել է նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցի մասին»,- նշում են ԱՀ նախագահի աշխատակազմից:
Հայերի ու ադրբեջանցիների միջև կիսված Թաղավարդը. ինչպես են մարդիկ ապրում պատերազմից հետո
Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները:
«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո
Նշվում է, որ այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ։