Ահաբեկչություն Դամասկոսում. առնվազն 14 զինվորական է զոհվել

Եվս մեկ պայթուցիկ սարք սակրավորները վնասազերծել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Դամասկոսի կենտրոնում այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել, զոհվել են 14 զինծառայողներ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ռայիս կամրջի շրջակայքում ահաբեկիչները գործի են դրել 2 պայթուցիկ սարք այն ժամանակ, երբ անցնելիս է եղել սիրիական բանակի ավտոբուսը։
Եվս մեկ պայթուցիկ սարք սակրավորները վնասազերծել են։