Զովունի գյուղում ամուսինների դիեր են հայտնաբերվել

Տունը, որտեղ հայտնաբերվել են ամուսինների դիերը
Իրավապահները բնակարանի հյուրասենյակում գրություն են գտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում այսօր 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմանում, իրավապահներն ահազանգ են ստացել, որ գյուղում ապրող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։
Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1949թ․ և 1954թ․ ծնված ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում՝ ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է նաև գրություն։
Տունը, որտեղ հայտնաբերվել են ամուսինների դիերը
Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։
Նշանակել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Տունը, որտեղ հայտնաբերվել են ամուսինների դիերը
Ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնին։
Վանաձորում ամբարձիչ է շրջվել, վարորդի դին մեքենայի տակն է մնացել
Տունը, որտեղ հայտնաբերվել են ամուսինների դիերը
Սպանություն Տավուշում. առվակի մեջ հայտնաբերվել է 65–ամյա տղամարդու դի