Սիրիայում զրահատեխնիկայի շարասյուներն ընթանում են Էրդողանի զորքերին ընդառաջ. տեսանյութ

Սիրիա
Կադրերում երևում է զորավարժարանը, որը հավելյալ ուժ տեղափոխելիս օգտագործվում է որպես տեխնիկայի ժամանակավոր տեղակայման կետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքների ֆոնին սիրիական բանակը շարունակում է զրահատեխնիկա տեղափոխել Հալեպի ռազմաճակատ։ «Ռուսսկայա վեսնա» կայքն այսօր մի տեսանյութ է հրապարկել, որում երևում են թուրքական զորքերին ընդառաջ շարժվող մարտական մեքենաները։
Կադրերում երևում է Հալեպում գտնվող «Ջաբուլի» զորավարժարանը։ Նշվում է, որ հավելյալ ուժ տեղափոխելիս այն օգտագործվում է որպես տեխնիկայի ժամանակավոր տեղակայման կետ։ Տեսանյութում կարելի է տեսնել տանկեր և ՀՄՄ-2, որոնք առկա են սիրիացի զինվորականների սպառազինության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի զինված ուժերը սկսել են լրացուցիչ ռազմական տեխնիկա տեղափոխել երկրի հյուսիսային հատված։ Խոսքը Տ-90 տանկերի, ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների մասին էր:
Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 26-ին կայցելի Ադրբեջան
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բանակն ավարտել է Սիրիայի հյուսիսում գործողությունների նախապատրաստումը և հրամանի է սպասում, որպեսզի ներխուժի սիրիական 4 քաղաք՝ Մանբիջ, Թել Թամիր, Այն Իսա և Թել-Ռիֆաթ: Էրդողանը նաև հայտարարել է Սիրիայում Անկարայի «բոլորովին այլ» պայքարի մեկնարկի մասին։ Մասնավորապես Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը պայքարելու է ինչպես ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, այնպես էլ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ուժերի դեմ:
Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղ չունի. Ժիրինովսկու պատասխանն Էրդողանին