Ռուսաստանի դեմ էկո-ահաբեկիչներ են պատրաստում

Ամերիկյան ազդեցիկ ԶԼՄ-ները անսպասելիորեն սկսել են տարածել «Ինչպես պայթեցնել խողովակաշարը» խոսուն վերնագրով գիրքը և գովազդել հեղինակին՝ Անդրեաս Մալմին։
Sputnik
Վիկտորյա Նիկիֆորովա
Մալմը բավականին հետաքրքիր կերպար է։ Նրա ծննդյան տարեթիվը հստակ հայտնի չէ, հիմա նա 43-46 տարեկան է։ Շվեդական Սոցալիստական կուսակցության (որը IV Ինտերնացիոնալի կազմում է եղել) վետերան է, Լունդի համալսարանի դոցենտ է, ինչպես նաև բնապահպան-ծայրահեղական, որը համաշխարհային հեղափոխության և «էկո-լենինիզմ 2․0» կառուցելու կոչեր էր անում։ Իհարկե, նմանատիպ ինտելիգենտ մորուքավորները, որոնք գրքեր են գրում այն մասին, թե ինչպես ամեն ինչ պայթեցնել, խլել և բաժանել, Եվրոպայում շատ-շատ են։ Սովորաբար նրանք սարդոստայնով են պատվում որևէ գավառական համալսարանում։ Բայց հենց Մալմից ԶԼՄ-ները արագորեն սուպեր-աստղ են սարքում, ասես Բենեդիկտ Քամբըրբեչն է (բրիտանացի դերասան-խմբ.) կամ նման մեկը։
«Հյուսիսային հոսք–2»․ ինչու է ԱՄՆ-ն խանգարում գազամուղի կառուցմանը
Էկոլոգիայի համար իր պայքարը Մալմը սկսել է ընկերների հետ Ստոկհոլմի հարուստ թաղամասեր գնալուց և թանկարժեք ջիփերի անիվները ծակելուց։ New Yorker ինտելեկտուալ ամսագրին տված հարցազրույցում Մալմը մանրամասն նկարագրում է դիվերսիաների տեխնիկան։ Պարզվում է՝ հեշտ գործ չէ, այն իր նրբություններն ունի։
2000-ականների սկզբին Շվեդիայում «բնապահպանները» մի քանի հազար ջիփ են փչացրել։ Այն ժամանակներից ի վեր դա զանգվածային մոդա է դարձել։ Օդի մաքրության համար պայքարող խուլիգաննեը պարբերաբար քերծում են թանկարժեք ջիփերը և ծակում դրանց անիվները ամբողջ աշխարհի հարուստ թաղամասերում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
Գնահատեք շվեդ ընկերների խնամքով-զգուշավոր վերաբերմունքը։ Չնայած որ Մալմը մշտապես Լենինից մեջբերումներ է անում և ամբողջ ուժով հայհոյում է ինչ-որ աբստրակտ «սուպերհարուստների», նրա մտքով երբեք չի անցել ձեռք տալ իրական շվեդ օլիգարխների զբոսանավերին կամ մասնավոր ինքնաթիռներին։ Քաղաքական հոտառությունը նրան հուշել է, որ այդ դեպքում պահակախումբը ոսկորները կփշրի, իսկ իրավաբանները երկար ժամանակով կնստացնեն։ Բնապահպանության ժամանակ չի մնա։
Ոչ, ընկերները միանգամայն գիտակցաբար կենտրոնացել են Շվեդիայի միջին դասակարգի՝ ոչ մեկի կողմից չպահպանվող ավտոմեքենաների վրա։ Եվրոպացի հարուստ բուրժուան ընդհանուր առմամբ վախկոտ է և մաշվում է սեփական բարեկեցության համար մեղքի զգացումից։ Մարտական «բնապահպանները» նրան հասկանալի բացատրում էին, որ հենց ինքն էլ մեղավոր է ամեն ինչի համար․ ջիփերը չափազանց շատ վառելիք են ծախսում և վնաս են տալիս բնությանը։ Զարմանալի է, բայց Մալմի և նրա ընկերների դեմ ոչ մի քրեական գործ չհարուցվեց։ Շվեդները պարզապես դադարեցին ջիփեր գնել։ Դրանք մի տեսակ հանկարծակի նորաձևությունից դուրս եկան։
«Հենց այդ ժամանակ մեզնով սկսեց հետաքրքրվել Ալ Գորը»,-պատմում է «բնապահպանը»։ Դե, իհարկե, կհետաքրքրվեր։ Երկրորդ սերնդի ամերիկացի քաղգործիչը և հաջողակ ներդրողը հարյուրավոր միլիոն դոլարներ է վաստակել զանազան կանաչ նախաձեռնություններից։ Մինչ Մալմը խուլիգանություն էր անում Շվեդիայում, նոբելյան մրցանակակիր և նշանավոր բնապահպան Ալ Գորը վարկեր էր փնտրում իր ընկեր Հենրիկ Ֆիսկերի՝ թանկարժեք էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության համար։
Եվ ահա, շատ հարմար համընկավ․ արշավ ջիփերի դեմ, աղմուկ մամուլում։ Միջոցներ ունեցող հանրությունն սկսեց հետաքրքրվել ոչ էկոլոգիական ջիփերի փոխարեն էլեկտրամոբիլների մեջ ներդրումներ անելու գաղափարով։ Վարկն ակնթարթորեն գտնվեց, այն էլ ինչպիսի՜։ Ավելի քան կես միլիարդ դոլար։ Ճիշտ է, հետո այդ մեքենաներից ոչինչ դուրս չեկավ, Fisker-ը հայտնվեց սնանկացման եզրին, բայց անդադրում Գորն արդեն նոր բիզնեսներով էր զբաղված։
Պետք չէ մեղքը բարդել ուրիշի վրա. Պուտինը` Եվրոպայում գազի գնի աճի մասին
Դե, իսկ Մալմն այդ ժամանակներից ի վեր ստացավ էլիտար հանդիսատես, իսկ նրա գրքերը՝ թարգմանություններ տարբեր լեզուներով և բարեհաճ գրախոսականներ։ Եվ անգամ երբ նա սկսեց ակնհայտորեն քրեական արարքների կոչ անել, ինտելեկտուալ վերնախավը, գառան մորթի հագած, նրա հայացքներն էր ներկայացում լայն հանդիսատեսին։
«Ապստամբության մեջ հապաղումը մահվան է հավասար»,-Մալմը շարունակ կրկնում է Լենինի այս արտահայտությունը։ Նա կարծում է, որ կորոնավիրուսը նման է Առաջին համաշխարհային պատերազմին։ Այսօր էկո-մարտիկների իրական խնդիրը համավարակը քաղաքական ճգնաժամի վերածելն է։ Այստեղ, հասկանալի է, ցույցերն ու պլակատները բավարար չեն։ Կլիմայական գագաթնաժողովները, արձանագրությունները, բողոքի ցույցերը, անգամ Գրետա Թունբերգը՝ ոչինչ չի աշխատում, այդ ամենը վառելիք է։ «Աշխարհը կրակի մեջ է»։ Նրան անհապաղ հեղափոխական բռնություն է պետք։
Ուկրաինան հարձակվել է «Գազպրոմի» վրա Եվրոպայի միջոցով
Բռնության միջոցներից Մալմն առաջարկում է պատանդ վերցնել գազային և նավթային ընկերությունների գլխավոր մենեջերներին։ Քանդել ենթակառուցվածքը՝ փորձելով (սա իսկապես սրտառուչ վերապահում է) խուսափել մարդկային զոհերից։ Եվ, որպես վերջաբան-ապոթեոզ՝ պայթեցնել նավթի և գազի խողովակաշարերը։ Բնապահպան-անարխիստի շարադրմամբ՝ այս ամենը կոչվում է «ինտելիգենտ սաբոտաժ»։
«Բայց, թույլ տվեք,-ասում է New Yorker-ի լրագրողը,-չէ որ գազամուղի ցանկացած վթար իսկույն ևեթ կհանգեցնի գազի, հետևաբար՝ նաև էլեկտրականության գների բարձրացմանը։ Դա առաջին հերթին կհարվածի չունևորներին․․․»։ «Դե հա,-առանց աչք թարթելու պատասխանոմ է Մալմը,-մարդկանց որոշակի օտարացման ռիսկ կա․․․ Տնտեսության համար նույնպես ռիսկ կա․․․ Բայց եթե սաբոտաժի գործողությունը ժամանակային առումով համընկնի կլիմայի փոփոխությունների հետ, ապա մենք լուրջ շանս ունենք, որ մարդիկ ամեն ինչ կհասկանան, և մենք կստանանք ժողովրդի աջակցությունը»։
Ստացվում է, որ բոլշևիկյան օրակարգը մերօրյա էկո-մարտիկները աղավաղել են այնքան, որ ճիշտ հակառակն են ստացել։ Ինչպես էլ վերաբերվես Լենինին և նրա հետևորդներին, բայց նրանց օրոք Ռուսաստանում միլիոնավոր ամենաաղքատ մարդկանց կյանքն իսկապես շատ ավելի լավն էր դարձել։ Նրանք կրթություն էին ստանում, բժշկություն, արժանապատիվ աշխատավարձ, այն ժամանակների համար բացառիկ պրոգրեսիվ սոցփաթեթ։
Ռուսական գաղտնի զենքն ԱՄՆ-ին հարված է հասցրել Եվրոպայի կենտրոնում
Նրանց մերօրյա ժառանգների՝ անարխիստ-էկոմարտիկների, բոլոր տեսակի տրոցկիստների պատկերացմամբ՝ ժողովրդական զանգվածները չափազանց հագեցած են ապրում։ Նրանց պետք է անհապաղ քաղցած օրապահիկի վրա թողնել և ամենաուժեղ ռազմական կոմունիզմ սարքել նրանց համար։
Միաժամանակ հարուստների համար գերսպառումը չի անհետանա (ահա արքայազն Չարլզը Գլազգոյում կլիմայական հարցերով կոնֆերանսի նախօրեին իր Aston Martin-ին բենզինի փոխարեն գինով ու պանրով է «կերակրում», մինչդեռ նրա միլիոնավոր հպատակներ իսկապես սննդի խնդիր ունեն)։ Էկոմարտիկներին նույնպես ինչ-որ բաժին է հասնում, որպես սպասարկման վճար։ Իսկ ժողովրդական լայն զանգվածների այդ թալանը կիրականացվի գլոբալ տաքացման դեմ պայքարի լոզունգների ներքո։
ԱՄՆ-ն պարտվել է Ռուսաստանին Եվրոպայի համար պայքարում
Հանուն այն բանի, որ եվրոպացիների թոռները լավ ապրեն, նրանց առաջարկվում է շատ վատ ապրել։ Հենց հիմա, առանց հետաձգելու։ Թե ինչպես է դա տեղի ունենում, լավ երևում է այսօրվա էներգետիկ ճգնաժամի օրինակով։ Մալմն ու նրա ընկերները հավանություն են տալիս տեղի ունեցող իրադարձություններին։ Նա կարծում է որ «վատ» գազի գինը դիտմամբ է աճում, որպեսզի ոչ այնքան խելամիտ եվրոպացիները դադարեն գնել այն և անցնեն բացառապես կանաչ էներգիայի։
Հետաքրքիր է, որ ճգնաժամից օգուտ ստացողներից մեկը մեր հին ծանոթ Ալ Գորն է։ Գազի գների տասնապատիկ աճի ֆոնին Բրիտանիայում սկսել են զանգվածաբար սնանկանալ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները։ Այդպիսի մի ընկերությունում հենց նոր կես միլիարդ դոլարի դիմաց 13 տոկոս մասնաբաժին է գնել Գորը։ Դա հրաշալի, ճիշտ ժամանակին արված գնում է։ Էլեկտրաէներգիա սպառող անգլիացիները կանաչ էներգետիիկայի ասպետին մի քանի անգամ շատ կվճարեն, քան մեկ տարի առաջ էին վճարում։
«Սև չարիքը» ռեկորդներ է սահմանում Եվրոպայում
Այսինքն՝ էներգետիկ ճգնաժամը ամերիկացիներին հնարավորություն է տվել մտնել բրիտանական շուկա և այնտեղից դուրս մղել տեղական ընկերություններին։ Իսկ կուշտ էկոմարտիկների աղմկոտ ակցիաներն ու սկանդալային հայտարարությունները հիանալի շեղում են բոլոր այդ ձանձրալի գործարքներից, որոնց արդյունքում ամերիկյան ընկերությունների հաշիվներին անգլիական փողեր են սկսել կաթալ:
Այս ամենը, իհարկե, միանգամայն ուղղելի է։ Ամերիկյան կապիտալից Անգլիան արդեն փրկել չի լինի, բայց մայրցամաքային Եվրոպան հո վաղուց կարող էր իրեն գազ միացնել «Հյուսիսային հոսք 2»-ով։ Հնարավոր է, որ հենց այդ դեպքի համար էլ պատրաստում են էկոդիվերսանտների խմբերը։ Ի դեպ, «էկոահաբեկիչը» բնավ էլ ժանգոտ պահպանողականների հնարած հայհոյանքը չէ։
Ածուխը ջերմացնում է գրպանը․ ինչո՞ւ է ռուսական վառելիքը այդքան թանկ նստում Եվրոպայի վրա
Greenpeace-ի (այդ լեգենդար կազմակերպությունը վերջերս 50-ամյակն է նշել) իր կողմնակիցներին այդպես էր կնքել շարժման ստեղծողներից մեկը՝ Բոբ Հանթերը։ Իր գործընկերներին նա նաև էկոֆաշիստներ էր անվանում։ Հետաքրքիր է, թե ինչու։
Ռուսական ընկերություններն արդեն էկոմարտիկների կատարմամբ վտանգավոր դիվերսիաների հետ բախվելու փորձ ունեցել են։ Ամենաաղմկահարույցը «Приразломная» հորատման հարթակի զավթման փորձն էր, որը կազմակերպել էին Greenpeace-ի աշխատակիցները։ Հիմա, ինչպես տեսնում ենք, մարտիկների նոր սերունդ է մեծացել, որոնք պատրաստ են ռիսկի տակ դնել բնությունն ու մարդկանց կյանքը, միայն թե «փրկեն մոլորակը»։
Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից
Հետաքննությունների դաշնային բյուրոն վաղուց է ահաբեկիչների ցուցակը մտցրել Greenpeace-ի, PETA-ի բազմաթիվ աշխատակիցների, զանազան կենդանապաշտպանների և էկոմարտիկների։ Միացյալ Նահանգները ակտիվորեն կերակրում են էկոդիվերսանտներին, սակայն խիստ հետևում են, որպեսզի վերջիններս ուրիշ տարածքում աշխատեն՝ բնականաբար, Ամերիկայի շահերից ելնելով։