Ռուսական ընկերությունները պատրաստվում են ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել ՀՀ տնտեսության մեջ

ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարարն ասել է՝ որ ոլորտներում են ներդրվելու այդ միջոցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական ընկերություններն առաջիկա տարիներին պատրաստվում են Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:
Աշխարհը փոխվում է շատ արագ. Փաշինյանը խոսել է ՌԴ–ի հետ տնտեսական հարաբերությունների մասին
Նա ասել է, որ այդ միջոցները մասնավորապես կներդրվեն ենթակառուցվածքներում, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Փոխնախարարը նաև նշել է, որ ռուսական բիզնեսի ակտիվացումը վկայում է այն մասին, որ ընկերությունների համար պայմաններն ավելի քան հարմարավետ են:
Amazon-ի, Alibaba-ի ու մյուսների առաջ նոր պայմաններ կդնեն ՀՀ–ում և ԵԱՏՄ-ում վաճառքի համար
Հարցին՝ արդյո՞ք միջոցները կներդրվեն նոր ԱԷԿ-ի կառուցման մեջ, Վոլվաչը պատասխանել է, որ մասնագետները պետք է պատասխանեն նախագծի իրատեսական լինելու մասին հարցին: