Փաշինյանը Մհեր Գրիգորյանին Մոսկվա է ուղարկում. հանդիպում կլինի Օվերչուկի և Մուստաֆաևի հետ

Ռուսաստանի մայրաքաղաքում կկայանա Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 20-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա, տեղեկացնում է կառավարության կայքը:
Այցի նպատակների մասին չի հաղորդվում, սակայն Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների հարցը
Գրիգորյանը բանակցություններ կվարի Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հետ:
Հայկական պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Նշենք, որ հանձնաժողովի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր սահմանին իրավիճակի սրման պատճառով, սակայն վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպումները վերսկսվել են։
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է աշխատել երթուղիների բացման ուղղությամբ․ Զայցև
Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով (ներառյալ անվտանգությունը), սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլն: