ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին կից ռուս դիվանագետների արտաքսման հետ կապված իրավիճակը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ անհնար է միայնակ տանգո պարել, ու մենք չենք պատրաստվում դա անել», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ին կից ութ դիվանագետների արտաքսման փաստին Ռուսաստանի պատասխան միջոցների մասին: Նոյեմբերի 1-ից Մոսկվայում ՆԱՏՕ-ի հետ կապի ռազմական առաքելության աշխատանքը դադարեցվում է, դադարեցվում է նաև դաշինքի տեղեկատվական բյուրոյի աշխատանքն ու ՆԱՏՕ-ին կից ռուսական մշտական ներկայացուցչության աշխատանքը:
Ռուսաստանի հետ շփումների համար դաշինքին այժմ պետք է դիմի Բելգիայում ՌԴ դեսպանին։