Ի՞նչ վիճակում է Երևանում վրաերթի ենթարկված երեխան

Վրաերթից հետո 11-ամյա երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Շերամի փողոցում, լողավազանի խաչմերուկի մոտակայքում վրաերթի ենթարկված 11-ամյա Գ․ Ա․–ի վիճակը բավարար է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխան ծանր վնասվածքներ չի ստացել։ Վիճակը բավարար է, ընթացիկ վնասվածքներ են եղել, բժիշկներն օգնություն են ցույց տվել»,- ասաց նա։

Այս պահին փոքրիկը հիվանդանոցում է, բժիշկների հսկողության տակ, սակայն, Դերձյանի խոսքով, վաղը կամ հաջորդ օրը դուրս կգրվի։
Հիշեցնենք, որ «KIA» մակնիշի ավտոմեքենան երեխային վրաերթի էր ենթարկել այսօր։
Երևանում Nissan Tiida-ն վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա տեղում մահացել է