Գերիների նոր խումբ են բերում Բաքվից

Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։
Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։
Բաքվից եկող ինքնաթիռում գերիների 5–հոգանոց խումբ է։
Պատրաստ եմ քարտեզներն ինձ հետ տանել և Ալիևին կոչ եմ անում բերել բոլոր գերիներին. Փաշինյան
Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին էր հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։