Երևանում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Փրկրարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ նրան հոսպիտալացրել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի խաչմերուկի մոտակայքում, վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա։ Տեղեկությունը փոխանցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Վրաերթ` վերգետնյա անցման տակ. կինը տեղում մահացել է
«Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ժամը 13։43-ին։ Դեպքի վայր մեկնած փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- նշում են գերատեսչությունից։
Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա․ Հ․-ն, վրաերթի է ենթարկել Գ․ Ա․-ին (ծնված 2010 թ․):