ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Հովհաննիսյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 19:30-ի սահմանում։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է, որ նա տեղում մահացել է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները վարորդին հիվանդանոց են տեղափոխել սթափության աստիճանը պարզելու համար։
Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, քննչական խումբը դեպքի վայրի զննություն է իրականացրել:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: