ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հնդիկ սննդաբան Փուջա Մահիջան համոզված է, որ շաքարավազից հրաժարվելը քաղցրից ամբողջությամբ հրաժարվել չի ենթադրում։ Ցածր կալորիականություն ունեցող այլընտրանքներ գոյություն ունեն, որոնք պակաս համեղ չեն, սակայն չունեն դրա բացասական հատկություններից։ Այս մասին գրում է NDTV–ն։
Մահիջան խորհուրդ է տալիս ստեվիա օգտագործել (շաքարի բնական փոխարինիչ, որը ստանում են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում հանդիպող համանուն բույսի տերևներից)։
Ստեվիայից ստացվող արտադրանքը շաքարավազից 200 անգամ քաղցր է, բայց կալորիականություն, ածխաջրեր չի պարունակում և չի ազդում արյան մեջ գլյուկոզայի պարունակության վրա։ Բացի այդ, ստեվիան օժտված է հակաբակտերիալ հատկությամբ և օգտակար է ատամների առողջության համար։
Ավելի վաղ Փուջա Մահիջան քաղցրի նկատմամբ հակումը հաղթահարելու պարզ ձև էր նկարագրել, պարզաբանելով, որ քաղցր ուտելու ցանկությունը պայմանավորված է օրգանիզմում սպիտակուցի պակասով, այսինքն՝ քաղցրակերությունից կարելի է ազատվել` լրացնելով սննդակարգում դրա պակասը։