Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Հայտարարությունն արվել է ի պատասխան շրջանառվող այն տեղեկությունների, թե Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է տեղեկությունները, թե Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։
«Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,– ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ կառավարությունն ամրացնում է Սյունիքի սահմանները
Նշենք, որ հայտարարությւնն արվել է ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։
Մամուլի այդ տեղեկությունները որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով` Փելա սարն արդեն երկու օր է` վերահսկվում է ադրբեջանցիների կողմից։
Ըստ նրա` բարձունքը ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք են բերվել դեռ 2021-ի ձմռանը, սակայն դրա մասին պաշտոնական հրապարակումներ այդպես էլ չեղան։
Եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղակայվել են հայ և ադրբեջանցի զինծառայողները։
Սարի վերահսկողությունը, Փարսյանի մեկնաբանմամբ, որոշակի վտանգներ է առաջացնում հարակից գյուղերի, առաջին հերթին` Ագարակ գյուղի համար։
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը քննարկել են Պապիկյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանը