Մահացել Է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

ԱՄՆ նախկին պետքարտուղարը կյանքից հեռացել է կորոնավիրուսի բարդությունների հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik․ 84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը` հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։
«Մենք կորցրինք հրաշալի և սիրող ամուսնու, հայրիկի, պապիկի և մեծ ամերիկացու», - նշված է Facebook սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ:
Փաուելը կյանքից հեռացել է կորոնավիրուսի բարդությունների հետևանքով։
Քաղաքական գործչի հարազատները նշել են, որ նա պատվաստվել էր վարակի դեմ։
Մահացել է Թուրքիայի նախագահի խնամին՝ Բայրաքթարը
Փաուելը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթն է, որ գլխավորել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը Ջորջ Բուշ կրտսերի նախագահության առաջին ժամկետի ընթացքում ՝ 2001-2005 թվականներին։
Մահացել Է Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Շապովալյանցը