ԿԳՄՍՆ–ն հրապարակել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: Տեղեկությունը հրապարակվել է նախարարության կայքում։
2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․
աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ,
գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է.
աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ,
ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է.
աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ,
ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ,
գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
Ներդրվել է 1 մլրդ 355 մլն 400 հազար դրամ. Երևանի թիվ 116 դպրոցը հիմնովին վերակառուցվում է
ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու մասին լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:
Երանի Սուրոյին․․․ տունուտեղը կորցրած ընտանիքը սկսեց զրոյից` «Տողս պիտի ապրի» կարգախոսով