Հայաստանում պատվաստումը պարտադի՞ր է, թե՞ կամավոր. պատասխանում են քաղաքացիները

Հարցվողների մեծամասնությունը նշեց, որ պատվաստումը պետք է լինի կամավոր՝ պարտադրելը համարելով հոգեբանական ճնշում։
Sputnik
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել քաղաքացիների շուրջ, պարզելու համար՝ արդյոք Հայաստանում պատվաստումը պարտադիր է, թե կամավոր, քանի տոկոսն է պատվաստվել ու առհասարակ ինչպես են վերաբերվում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործմանը։
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիները կարծիքները հավասարապես բաժանվել են՝ ոմանք պատվաստումը համարում են պարտադիր, նշելով, որ այդպես էլ պետք է լինի, ոմանք ունեն առողջական խնդիրներ ու նրանց պատվաստվելը հակացուցված է, ոմանք էլ վախենում են, քանի որ տարատեսակ ինֆորմացիա ունեն կորոնավիրուսի պատվաստանյութի մասին։
Քանի՞ մարդ է Երևանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Հարցվողների մեծամասնությունը նշեց, որ պատվաստումը պետք է լինի կամավոր՝ պարտադրելը համարելով հոգեբանական ճնշում։
Քաղաքացիների հակասական կարծիքները՝ տեսանյութում։