Ձերբակալվել է Արմավիրի դեղատներում ավազակություն կատարած անձը

36-ամյա կինը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ է։
Sputnik
Արմավիր քաղաքում դեղատներում դանակով ավազակության երկու դեպք կատարած քաղաքացին Մայիսյան գյուղի բնակիչ 36-ամյա կին էր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հանցագործությունները կատարվել են հոկտեմբերի 14-ին։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Կարճ ժամանակում իրավապահ մարմինները պարզել են կասկածվողի ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կինը հայտնաբերվել է դեպքերի հաջորդ օրն իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին և ձերբակալվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
«Գեյմզոն» խաղասրահի մոտ կրակոցներ են հնչել. կա ձերբակալված
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանցագործությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 14-ին, առաջին ահազանգը ստացվել է ժամը 18։30-ի սահմաններում, երկրորդը՝ 20։05-ի։ Հանցագործության մեխանիզմը նույնն է եղել՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով փող էր հափշտակել դեղատներից։