ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Դաղստանցի տղամարդը Մոսկվայի մետրոյում ակցիա է կազմակերպել։ Նա կանանց վարդեր է բաժանել։ Երիտասարդի հագին «Չկա վատ ազգ» գրությամբ շապիկ էր։ Տեսանյութը հրապարակել է Shot տելեգրամ ալիքը։
Տեսահոլովակի հերոսի խոսքով՝ նա որոշել է նման ակցիա կազմակերպել, երբ լուրեր են տարածվել, որ իր հայրենակիցներն իրենց գռեհիկ են պահել ու ծեծկռտուք են հրահրել: