Բաքվում հայտարարել են Կասպից ծովի սահմանը հատելու փորձի մասին

Ադրբեջանի սահմանապահ պահակային նավերն ուղղված են եղել անհայտ լողամիջոցների ձերբակալմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է Կասպից ծովում Ադրբեջանի սահմանը հատելու փորձի մասին, նախազգուշական կրակ է բացվել:
Ադրբեջանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսում
«Հոկտեմբերի 16-ին` ժամը 23:00-ի սահմաններում, պետական սահմանապահ ծառայությանառափնյա պահպանության տեխնիկական դիտարկման կետում հայտնաբերել և հսկողության տակ են վերցրել երեք անհայտ թիրախ, որոնք Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրեր են մտել Հարավային ուղղությունից և շարժվել դեպի հյուսիս»,-ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ լողացող միջոցների կալանավորման համար այդ ուղղությամբ անհապաղ ուղարկվել են սահմանապահ պահակախմբեր։ Նրանք կանխել են անհայտ լողացող միջոցների հետագա տեղաշարժը։
«Հետապնդման ընթացքում սահմանապահ պահականավը նախազգուշական կրակ է բացել սահմանախախտների ուղղությամբ։ Այնուհետև սահմանախախտները ջուրն են գցել իրենց մոտ եղած բեռը և շարժվել են հետադարձ ուղղությամբ՝ լքելով Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրերը»,-նշել են սահմանապահ ծառայությունից։
Իրանի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Կասպից ծովում թուրքական ռազմական ներկայությունն անօրինական է
Հայտնում են, որ բեռը ջրից դուրս է բերվել։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է մոտ 100 հազար մանաթ (59 հազար ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ 23 780 տուփ ծխախոտ:
Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են: