Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին

Ոստիկանությունում կարծում են, որ տղամարդը կարող էր աստիճաններից ընկնել։
Sputnik
https://tsn.ua/ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Կիևի իր ամառանոցում գտել են ուկրաինացի դիվանագետի դին։ Տեղեկությունը հայտնում է tsn.ua–ն:
«Կիևում դիվանագետի խորհրդավոր մահ է տեղի ունեցել։ Տղամարդու մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 16-ի առավոտյան՝ Օսոկորկի իր ամառանոցում։ Սկզբում խոսքը սպանության մասին էր ՝ բռնի մահվան նշաններով։ Բայց հետո արդեն պաշտոնական տեղեկագրում ոստիկանությունը հայտնել է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել»,,–գրում է կայքը։
Տանտիրոջ մարմինը հայտնաբերել է տնային տնտեսուհին, որը եկել էր տունը մաքրելու։

«Թե կոնկրետ ում մասին է խոսքը, արտգործնախարարությունում չեն նշում։ Այս հարցի պատասխանից խուսափում են նաև ոստիկանությունում։ Դիվանագետի բռնի մահվան նշանների մասին համացանցում տարածված լուրերը իրավապահները չեն ցանկանում մեկնաբանել», - գրում է կայքը։

Ոստիկանությունում կարծում են, որ տղամարդը կարող էր աստիճաններից ընկնել։
«Մենք պարզել ենք, որ տղամարդն ընկել է սեփական տան աստիճաններից, որտեղ նա մենակ էր ապրում։ Հետո նա բարձրացել է երկրորդ հարկի սենյակ, որտեղ արդեն առանց կյանքի նշանների նրան հայտնաբերել է տնային տնտեսուհին»,–մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայության սպա Աննա Զուբարևայի խոսքն է մեջբերում կայքը։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, որ մահվան պատճառ է դարձել գանգուղեղային փակ վնասվածքը:
Իրանում դիվանագետ է մահացել կորոնավիրուսի հետևանքով
Հարուցվել է քրեական գործ «Կանխամտածված սպանություն» հոդվածով ՝ «Դժբախտ պատահար» նշումով։
Մինչդատական քննությունը շարունակվում է։