Սպանություն Տավուշում. առվակի մեջ հայտնաբերվել է 65–ամյա տղամարդու դի

Տավուշ. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Տավուշի մարզի Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ այսօր տղամարդու դի են հայտնաբերել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր, ժամը 09։40-ի սահմաններում։
Սպանություն Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը դանակահարել է 30–ամյա համագյուղացուն
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս են բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հետք, ինչի համար էլ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Բերդի բաժին է դիմել Այգեձոր գյուղի բնակիչ՝ 86-ամյա Սարգիս Սուլյանը, որը հայտնել էր, որ եղբայրը՝ Խ. Սուլյանը, հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում իր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։
Հրդեհ Բաքվի առևտրի կենտրոնում. կրակը կարող է անցնել հարակից բնակելի շենքին
Դիակի հայտնաբերման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «06»-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։