Սպանություն Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը դանակահարել է 30–ամյա համագյուղացուն

Կասկածյալ Սերյոժա Սիմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Այսօր սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamsyan.com–ը, ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Նա գիտակցության չգալով, մահացել է։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։
Արցախի Հարավ գյուղի հարակից դիրքերի գնդակոծման լուրերը կեղծ են․ ԱՀ ՊԲ
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով։
Արարատի մարզի ոստիկաններն ու մարզային քննչական վարչության քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել է Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել է վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդակին։
Սպանություն Երևանում. վիճաբանության պատճառը ավտոմեքենայի կայանումն է եղել
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են հանցագործության գործիք մահակը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կասկածյալ Սերյոժա Սիմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։