Հրդեհ Բաքվի առևտրի կենտրոնում. կրակը կարող է անցնել հարակից բնակելի շենքին

Կրակն ընդգրկել է հեռախոսների, գործվածքների վաճառքի ու այլ տաղավարների ու խանութների տարածքները։
Sputnik
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնական Նարիմանով թաղամասում գտնվող Metro City առևտրի կենտրոնում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել: Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ կրակն ընդգրկել է հեռախոսների, գործվածքների վաճառքի ու այլ տաղավարների ու խանութների տարածքները։ Ձեռնարկատերերը փորձում են խանութներից տարհանել դեռևս չայրված ապրանքները: Կենտրոնում կա շուրջ 30 մանրածախ առևտրի կետ:
Զգուշացե՛ք սատանայի թանկարժեք ծուղակներից. Իրանը կոշտ պատասխան է տվել Ալիևին
Հրդեհի մակերեսը կազմում է 300 քմ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 21 հրշեջ մեքենա ու 105 հրշեջ:
Հրդեհի հետևանքով արգելվել է տվյալ տարածքով երթևեկությունը, փակվել է մետրոյի Նարիման Նարիմանով կայարանի մուտքերից մեկը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` հրդեհը սպառնում է նաև հարակից բնակելի շենքին։ Հրշեջները փորձում են կանխել կրակի հնարավոր տարածումը։