Բժշիկ-սննդաբանը խոսել է յուղոտ մթերքի օգուտի մասին

Ձուկ
Սրտանոթային համակարգի աշխատանքը բարելավող ուտեստների շարքում հատուկ ուշադրության է արժանի ավոկադոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ճարպեր պարունակող մթերքն ամրացնում է անոթները, օգնում պահպանել գեղեցկությունն ու վերացնել բորբոքումները։ «Երեկոյան Մոսկվա» կայքի հետ զրույցում ասել է բժիշկ-դիետոլոգ Իրինա Պիսարևան։
Սննդաբանն ասել է` որ մթերքն է օրգանիզմը մաքրում տոքսիններից
Բժշկի խոսքով՝ այդ առումով ուշադրություն է արժանի ավոկադոն, որն 80 տոկոսով բաղկացած է սրտանոթային համակարգի աշխատանքը բարելավող օգտակար ճարպերից։ Միաժամանակ ավոկադոն նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը։
Կարելի՞ է արդյոք յոգուրտ ուտել ամեն օր. սննդաբանի խորհուրդները
Սննդաբանի խոսքով՝ օգտակար են նաև ձիթապտղի, կոկոսի և կտավատի յուղերը։ Յուղոտ ձկները՝ սկումբրիան և սաղմոնի տարբեր տեսակները, պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են բորբոքումները։ Բացի այդ, յուղոտ ձուկը բարելավում է եղունգների և մազերի վիճակը։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ուտելիս թեյ կամ սուրճ ենք խմում
Օրգանիզմում այս հանքանյութի պակասը թուլացնում է իմունիտետը. բժիշկ