Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչով է վտանգավոր տարածված վիտամինը

Վիտամին
Մյասնիկովի խոսքով՝ վիտամինների շատ ընդունումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Սինթետիկ վիտամինների օգտագործումը կարող է օրգանիզմում քարագոյացություն առաջացնել: «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել հայտնի բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը՝ մեկնաբանելով բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Սոբոլևի խոսքերը։
Օրգանիզմում այս հանքանյութի պակասը թուլացնում է իմունիտետը. բժիշկ
Սոբոլևը բացատրել է, որ մարդու օրգանիզմը միայն 10 տոկոսով է յուրացնում սինթետիկ վիտամինները: Բժիշկ խորհուրդ է տվել վիտամիններն ընդունել բնական սննդի միջոցով։
Մյասնիկովը համաձայնել է գործընկերոջ հետ՝ նշելով, որ վիտամինների ընդունումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։
Այսպես, վիտամին C-ի օգտագործումը հաբերի տեսքով կարող է ուժեղացնել օրգանիզմում քարերի առաջացումը։