ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի փոխնախագահ Աննա Կուզնեցովան ճիշտ նախաձեռնություն է անվանել խառը ամուսնություններից ծնված երեխաներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գաղափարը:
«Նախաձեռնությունը միանգամայն ճիշտ է և հստակ։ Մենք սատարում ենք այդ որոշումը։ Պետք է ուշադիր մշակել այդ առաջարկը և իրագործել»,- Կուզնեցովայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուս հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում, հայտարարել էր, որ երեխաները, որոնք ծնվել են խառն ամուսնություններում, պետք է ավտոմատ կերպով ստանան ռուսական քաղաքացիություն՝ անկախ ծննդավայրից:
Ըստ Կուզնեցովայի` խառն ամուսնություններից ծնված երեխաներին ավտոմատ քաղաքացիություն տալ, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ծնվել, կարող է լուծել այդ ընտանիքների բազմաթիվ խնդիրներ: Նա կարծում է, որ ապագայում երեխան, ունենալով երկու քաղաքացիություն, կարող է ինքը որոշել, թե որ երկրի քաղաքացի է նա ցանկանում է լինել։