Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է ռուսաց լեզվին առնչվող նախագծերի մասին, որոնք իրականացվում են ԱՊՀ երկրներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ելույթ ունենալով արտասահմանում բնակվող ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաշխարհային կոնգրեսում՝ Լավրովը հայտնել է, որ մոտ ժամանակներս Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց կբացվի:
Ռուսաստանը միակն է, որ ծանրագույն շրջանում Հայաստանի մեջքին կանգնեց․ Կոպիրկին
«Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար ևս նույնատիպ ծրագիր իրականացնելու հարցում»,-պատմել է ՌԴ արտգործնախարարը։
Մոսկվան կողմ է, որպեսզի այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա Ռուսաստանի բոլոր դաշնակիցների համար, հավելել է նա:
Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Նշենք, որ Տաջիկստանում ռուսալեզու ուսուցմամբ հինգ դպրոցների կառուցումը Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահների համատեղ նախաձեռնությունն է: 2019 թ․-ի ապրիլին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել Է համաձայնագիր հանրապետության հինգ քաղաքներում՝ Դուշանբեում, Խուջանդում, Բոխտարում, Կուլյաբում և Տուրսունզադեում ռուսալեզու ուսուցմամբ հանրակրթական հաստատությունների կառուցման և նյութատեխնիկական ապահովման մասին: Դպրոցներից յուրաքանչյուրում կսովորի 1 200 աշակերտ։