Արժանապատիվ խաղաղությունն այսպիսին չի լինում. «Հայաստան» դաշինքը քայլեր կձեռնարկի

Քաղաքական ուժն ԱԺ գործիքակազմի իրացմամբ նաև պատրաստվում է ժողովրդի առաջ հաշվետվետու լինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը վստահ է, որ միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղության ձևավորմանը։ Այս մասին հայտարարությունը դաշինքը հրապարակել է Facebook-ի էջում։
Նշվում է, որ Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցներն առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու համար։
Սյունիքում և ԱԺ-ում խայտառակ վիճակի պատասխանատվությունը կրում է Փաշինյանը․ ընդդիմություն
Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական բնույթ են կրում։ Նույնիսկ վիրավորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների անարժանապատիվ քաղաքականությունը չի կանխարգելում Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների շարունակական կոպիտ խախտումները»,- նշում են դաշինքից:

Քաղաքական ուժն ԱԺ գործիքակազմի իրացմամբ նաև պատրաստվում է ժողովրդի առաջ հաշվետվետու լինել, ընդհուպ` հրատապ թեմայով քննարկման ձևաչափով։
Նշենք, որ 2020թ. նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հրապարակային ելույթներում հաճախ են խոսում խաղաղության դարաշրջան բացելու մասին։
Ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարներ. Դավիթ Բաբայանը ՌԴ–ում էր
Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա մայիսի 12–ից սկսած` ադրբեջանցիները ոչ միայն ներխուժել են Հայաստանի ինքնիշխան հանրապետության որոշ տարածքներ, այլև պարբերաբար կրակում են Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ` մշտական վախի մեջ պահելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։