Ադրբեջանը նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը. ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ–ից շեշտում են, որ այդպիսի քաղաքականությունը հարված է նաև Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն և ապակառուցողական դիրքորոշման դրսևորում։ Տեղեկությունը հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

«Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում։ Ընդ որում` դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը»,- նշում են գերատեսչությունից և հավելում, որ այդպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։

ԱԳ նախարարությունից ընդգծում են, որ նման քայլերով Արցախին չեն վախեցնելու։ Արցախահայությունը հաստատակամ է ապրել իր պատմական հայրենիքում, պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։
Արցախում վիրավորված տղաներին Երևան կտեղափոխեն. օմբուդսմանները քայլեր են անում
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան: