Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական հենակետ
Կրակոցների հետևանքով բնակչության շրջանում տուժածներ չկան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ–ն այսօր կրակոցներ է արձակել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 15։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Հայկական կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են կրակող ադրբեջանցուն. տեսանյութ
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Պարբերաբար կրակոցներ են հնչում Երասխի հատվածում։
Ադրբեջանական հենակետում սադրիչ քայլերը սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. նոր մանրամասներ