Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ

Արցախ. Արխիվային լուսանկար
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ–ն կրակ է բացել ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև գողություններ անում. ՄԻՊ–ը` հարձակման մասին
«Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
Արցախում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արտակ Բեգլարյան
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14– երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։