Թալիբների ներկայացուցչական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա․ Զախարովա

Շարժման ներկայացուցիչները կմասնակցեն Աֆղանստանի հարցերով մոսկովյան ձևաչափի նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. «Թալիբան» շարժման (ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում) ներկայացուցչական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա: Այս մասին Սանկտ Պետերբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաջորդ շաբաթ մենք ակնկալում ենք թալիբների շարժման ներկայացուցչական պատվիրակության այցը Մոսկվա՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների մոսկովյան ձևաչափի երրորդ նիստին մասնակցելու համար»:

Մարիա Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին «Թալիբան» շարժման ներկայացուցիչները ակտիվ հարձակում էին սկսել Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն ավարտված է:
Թալիբներին ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանը որոշում դեռ չի կայացրել. Պեսկով
Սեպտեմբերի սկզբին հայտարարվել էր Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամադ Հասան Ախունդը։ Նա «Թալիբանի» առաջին վարչության ժամանակ զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը և 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ։
«Թալիբանը» ցանկանում է Գերմանիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել