ՌԴ-ին ու ԱՄՆ-ին հաջողվել է որոշակի փոխըմբռնման հասնել․ Կրեմլ

Կրեմլում հայտնել են, որ ըմբռնում կա տեսանելի հեռանկարում Պուտինի ու Բայդենի շփումների անհրաժեշտության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի Մոսկվա կատարած այցի ժամանակ հաջողվել է որոշակի պատկերացում կազմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շփումների շարունակության մասին: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինի համար լարված օր էր. Պեսկովը` Բայդենի հետ հանդիպման մասին
«Իսկապես, երեկ, երբ (ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի) Ուշակովն ընդունում էր (ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա) Նուլանդին, նրանք խոսել են այդ մասին։ Հաջողվել է հասնել բարձր մակարդակի շփումների շարունակման մասին որոշակի ընկալման։ Այդ ըմբռնումները կհստակեցվեն, ու մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք այդ մասին», - ասել է Պեսկովը։
Հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք ըմբռնման հասնել տեսանելի ապագայում երկու նախագահների հանդիպման շուրջ, Պեսկովը պատասխանել է, որ «կա բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու հեռանկարների ըմբռնում»: Ճշտող հարցին, թե ի՞նչ ժամկետներում դա կարող է լինել, նա պատասխանել է, որ «տեսանելի»։
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը
Պուտինը հոկտեմբերի 13-ին Ռուսաստանյան էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում ելույթի ժամանակ ասել է, որ Նուլանդը Մոսկվայում քննարկել է Բայդենի հետ իր հետագա շփումների հարցը: