Փաշինյանն առաջարկել է ԵԱՏՄ-ում զարգացնել էլեկտրամոբիլների շուկան

Էլեկտրամոբիլ
ՀՀ վարչապետը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը չպիտի հետ մնա համաշխարհային զարգացումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի իր ելույթում կարևորել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացումը:
Փաշինյանն արձանագրել է, որ համաշխարհային հանրության առջև ծառացած խնդիրներից մեկն այսօր կապված է կլիմայի փոփոխության հետ: Դա ազդում է ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական գործընթացների վրա: Այս առումով անհրաժեշտ է ԵԱՏՄ անդամ երկրների փոխազդեցություն կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու միջոցառումներ մշակելու համար:
Հնարավորինս շուտ վերացրեք խոչընդոտները. Փաշինյանը մատնանշեց ԵԱՏՄ հիմնական խնդիրները
Փաշինյանը կարևորել է վնասակար նյութերի ցածր արտանետումներով տնտեսությունների զարգացումը, մասնավորապես ԵԱՏՄ -ում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի արտադրության խթանմանն ուղղված աշխատանքը:
«ԵԱՏՄ -ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծումը բխում է տնտեսական անվտանգության և հանրային առողջության շահերից: Սա նաև կնպաստի նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, կբարձրացնի գիտելիք պահանջող արդյունաբերությունների ներգրավվածության մակարդակը»,-ավելացրեց նա:
Բորսային աճուրդները կօգնեն ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկա ստեղծել. Մարցիկևիչ
ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ու ԵԱՏՄ անդամ երկրների իշխանություններին առաջարկեց ուժեղացնել այս ուղղությամբ աշխատանքը` դրանում ավելի ակտիվորեն ներգրավելով գործարար համայնքին և գիտական շրջանակներին: