Լավրովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ավելի ուշ Մինսկում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Sputnik
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ առաջարկելով քննարկել երկկողմ խնդիրներն ու տարածաշրջանային հարցերը:
«Լավ է, որ հնարավորություն կա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում շփվել, քննարկել մեր երկկողմ գործերն ու տարածաշրջանային հարցերը։ Մեր երկրների ղեկավարները վերջերս շփվել են հեռախոսով, կան հարցեր, որոնք պետք է լուծել»,-ասել է ՌԴ արտգործնախարարը Մինսկում՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
ԼՂ հակամարտության կարգավորումը կնպաստի տևական խաղաղությանը. Միրզոյանը` ԱՊՀ ԱԳՆԽ նիստին
Այնուհետև Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Վերջերս Ձեզ հետ հանգամանալիցշփվել ենք Մոսկվայում, բայց այսօր կարելի է դիտարկել ինչ-ինչ լրացուցիչ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային բնույթի․Ղարաբաղը պետք է միշտ արժանանա մեր ուշադրությանը»,-ասել է ՌԴ նախարարը հանդիպման սկզբում։
Սիմոնյանը դատապարտել է Պակիստանի խորհրդարանի ղեկավարի այցը Արցախի օկուպացված տարածքներ
Սպասվում է, որ ավելի ուշ Մինսկում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն։