Կուբան ՀՀ քաղաքացիների համար հանում է մուտքի արգելքի սահմանափակումները

Նոյեմբերի 15-ից երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը պատվաստվելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 15-ից սկսած` Կուբա ժամանող հայաստանցի ուղևորներից չեն պահանջի ՊՇՌ թեստ ներկայացնել։
Այս մասին ասել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստում։
Ռեստորաններ` միայն պատվաստված կամ ՊՇՌ թեստերով. ԱՆ-ի խստացումներն այդքան անհրաժե՞շտ են
«Նոյեմբերի 15-ից, երբ պատվաստվելու է Կուբայի բնակչության ավելի քան 90 տոկոսը, ժամանող ուղևորներից չեն պահանջի ՊՇՌ թեստ ներկայացնել, կճանաչվեն պատվաստման հավաստագրերը»,- նշել է Միգել Դիաս Կանելը:
Բացի Հայաստանից, մուտքը Կուբա ազատ կլինի Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից ժամանողների համար։
«Ժուռնալիստո կորոնա լա տամպոնե», կամ հայ լրագրողների թագավարակային արկածներն Իտալիայում