Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ կարձակեն

Մենուա Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Գորիսի փոխքաղաքապետի փաստաբանի խոսքով` փորձում են դատարանի սահմանած գումարը հայթայթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստուն այսօր որոշվել է, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ կարձակեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:
«Դատարանը 30 մլն դրամ գումար է սահմանել։ Փորձում ենք այդ գումարը հայթայթել։ Հնարավոր է այդ արժողությամբ տուն առաջարկենք գումարի փոխարեն»,–ասաց Մելքոնյանը։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժեց միջնորդությունը
Հիշեցնենք` Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17–ին։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):