Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել անօրինական շինությունները։ Գերատեսչությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քանդում ցանկապատները, ինքնակամ շինությունները, քարե կամ բետոնե պատերը։
Ինքնակամ շինություններ են ապամոնտաժվում Երևանի բոլոր վարչական շրջաննելում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։