ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ dործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Ընդգծվել է, որ գործող վարչախմբի ապիկարության պատճառով Հայաստանը սրընթաց կերպով կորցնում է իր սուբյեկտայնությունը, իսկ Արցախյան խնդրի շուրջ ընթացող դիվանագիտական զարգացումները տպավորություն չեն թողնում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետևողականորեն պաշտպանվում է կապիտուլյանտների կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ։
Որոշում է կայացվել հրավիրել ՀՀԿ հերթական, 17-րդ համագումարը, որը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 18-ին։ Տրվել են համագումարի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համապատասխան հանձնարարականները։