ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում ևս փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Այդպիսին է սահմանված նոր կարգը։ Ուղղակի այդպես է հիմա ընդունված, և այդ կարգը պահպանվում է»,– նշեց Բադասյանը` հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից։
Հիշեցնենք` կառավարության նախորդ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել էր, որ իր աշխատասենյակում փակցված է Փաշինյանի լուսանկարը։
Նախարարն ասել էր նաև, որ նայելով լուսանկարին` հիշում է, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ իր առաջ դրել է վարչապետը։