30–ամյա կինը զոհվածի այրի է ձևացել ու հափշտակել շուրջ 600 հազար դրամ

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խարդախությունից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Sputnik
Ալավերդիում բնակվող 30-ամյա մի կին խարդախության եղանակով հափշտակել է շուրջ 600 հազար դրամ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Կինը սոցցանցերից մեկում իր և այլ անձի տվյալներով բացված էջերով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել՝ իբր ինքը 44-օրյա պատերազմում զոհվածի այրի է և երեխաներին խնամելու պատրվակով օգնություն է խնդրել։

«Այս կերպ մի խումբ օգտատերերի վստահությունը չարաշահելով՝ նրանցից ստացել է նախնական հաշվարկով՝ շուրջ 600 հազար դրամ։ Օգտատերերը փողը փոխանցել են կնոջ բանկային հաշվեհամարին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանները հոկտեմբերի 13-ի երեկոյան կնոջը բերման են ենթարկել բաժին։
23–ամյա երիտասարդը ներկայացել է որպես զոհվածի պապ և գերեզմանի համար խոշոր գումար հափշտակել
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խարդախությունից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։