Տեղահանվածների համար տներ կկառուցվեն միայն Արցախում

Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ շարունակում է մնալ շուրջ 5 300 արցախցի ընտանիք (մոտ 20 430 մարդ)
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Առանց տանիքի մնացած արցախցի փախստականների համար տներ կկառուցվեն ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, այլ միայն բուն Արցախում։ Այս մասին Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ։
Արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի. նախարարը մանրամասներ հայտնեց
Օպերատիվ շտաբը համագործակցում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, որպեսզի արցախցիները մնան ժամանակավոր տեղակայման վայրերում: Ինչ վերաբերում է մշտական հիմունքներով վերաբնակեցմանը, ապա այստեղ Երևանն ու Ստեփանակերտը համակարծիք են, որ այդ քաղաքացիներին պետք է բնակարաններ տրամադրել հենց Արցախում, ընդգծել է Վիրաբյանը:
«Այդկերպ մենք լուծում ենք Արցախում հայկական բնակչության պահպանման հարցը»,-նշել է նա։
Վիրաբյանը հիշեցրել է, որ 2021 թ․-ի հուլիսին Արցախի կառավարությունը որոշում է ընդունել Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրավված տարածքների բնակիչների, ինչպես նաև զոհվածների, անհայտ կորածների և 1-ին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանային ապահովման մասին:
Արցախում սոցիալական բիզնեսի նոր ծրագիր կներդրվի. Նարեկ Մկրտչյան
Քաղաքներում նախատեսվում է կառուցել 1 200 բազմահարկ շենք, գյուղերում՝ մոտ 2 300 սեփական տուն։ Ընտանիքների միջև բաշխումը կիրականացվի մեկ անձի համար16 քմ հաշվարկով: Ծրագիրն իրականացվելու է Արցախի բյուջեի և Հայաստանի Հանրապետությունից դոտացիաների միջոցներով։
Օպերատիվ շտաբի տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ շարունակում է մնալ շուրջ 5 300 արցախցի ընտանիք (մոտ 20 430 մարդ):