Տաք ու չոր աշունը դեռ շարունակվում է. եղանակի տեսություն

Երևան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Կորոնավիրուսի դեմ պատվաստում իրականացնող շարժական կայանների գրաֆիկը փոխվել է
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հեկտեմբերի 13–ի գիշերը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի + 23....+25 աստիճան։
Ինչքա՞ն է կորոնավիրուսի վարակի միջին տևողությունը