Սաակաշվիլու վիճակը վատթարացել է․ փաստաբանները պահանջում են նրա մոտ թողնել անձնական բժշկին

Վրաստանի նախկին նախագահը շարունակում է հացադուլը, ինչը, ըստ փաստաբանների, լրջորեն ազդում է նրա առողջության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները հայտնել են նրա առողջության վատթարացման մասին․ խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ նրա մոտ շարժումները դանդաղել են, գրում է МК-ն:
Ինչպես է Սաակաշվիլին կարողացել հատել Վրաստանի սահմանը. մանրամասներ
«Դրա հետ մեկտեղ նա մեզ ասաց, որ չի դադարեցնի հացադուլը, որը սկսել էր հոկտեմբերի 1-ին, բանտախցում»,-նշել է քաղաքական գործչի պաշտպան Բեկա Բասիլայան։
Նրա խոսքով ՝ Վրաստանի նախկին նախագահն ընկճված չէ և Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում վաղը` հոկտեմբերի 14–ին բողոքի ակցիայի դուրս գալ։
Փաստաբանը նշեց, որ խոսքը համաժողովրդական ակցիայի մասին է։
Խմել կարելի՞ է․ թե ինչպես են ձերբակալել Սաակաշվիլիին Թբիլիսիի բնակարանում
Սաակաշվիլիի մյուս պաշտպանը՝ Դիմիտրի Սաձագլիշվիլին, քրեակատարողական ծառայությունից պահանջել է Ռուսթավիի բանտ թողնել քաղաքական գործչի անձնական բժշկին՝ զննություն անցկացնելու համար:
Նիհարել է 12 կգ-ով. Սաակաշվիլիի հայրը որդուն խնդրել է դադարեցնել հացադուլը
Սաակաշվիլին Վրաստան է ժամանել սեպտեմբերի 29-ին՝ 8 տարի արտերկրում ապրելուց հետո։ Հոկտեմբերի 1-ին նրան ձերբակալել են Թբիլիսիում։ Վրաստանում նա մեղադրվում է մի քանի քրեական գործով, որոնցից երկուսով նախկին նախագահին ազատազրկելու վճիռ է կայացվել։